Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը ուղղակի մարտահրավեր Է համարել Ժնեւի քննարկումներին մասնակցելուց Վրաստանի հրաժարվելը

1 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղղակի մարտահրավեր Է համարել Ժնեւում Կովկասի շուրջ քննարկումներին մասնակցելուց Վրաստանի հրաժարվելը, եթե դրանց մասնակցեն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները: «Եթե Վրաստանը հրաժարվում Է մասնակցել Ժնեւի քննարկումներին դրանց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ներկայացուցչիների մասնակցելու դեպքում, ապա դա ցավալի Էե,-այսօր հայտարարել Է Լավրովը Ռուսաստան-Եվրամիություն գործընկերության մշտական խորհրդի նիստից հետո: «Դա նշանակում Է ուղղակի մարտահրավեր նրանց, ովքեր անկեղծորեն հոգ են տանում տարածաշրջանում անվտանգության ապահովման մասինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում