Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը եւ Վրաստանը պատրաստ են համագործակցել աբխազական երկաթուղու վերականգնման հարցում

1 րոպեի ընթերցում

ՍՏՐԵԼՆԱ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է Թբիլիսիի հետ համագործակցել աբխազական երկաթուղու վերականգնման հարցում: Չճանաչված հանրապետությունում ՌԴ-ի երկաթուղային զորքերի աշխատելու հարցը քննարկել են Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահները: Դմիտրի Մեդվեդեւի եւ Միխեիլ Սահակաշվիլիի բանակցությունների արդյունքների շուրջ լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ Լավրովը նշել Է, որ հանդիպմանը խոսվել Է հակամարտությունների գոտիների վերականգնմանն ուղղված ջանքերի, Աբխազիայի բնակչության հումանիտար իրավունքների ապահովման կարեւորությունը, ինչով Էլ բացատրվում Է այնտեղ երկաթուղու վերականգնմանը Ռուսաստանի ցուցաբերած աջակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում