Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, Թբիլիսին կոպտագույն սխալ կկատարի, եթե փորձի ուժով լուծել Հարավային Օսիայի հարցը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի բացառում, որ Թբիլիսին, խոչընդոտներ ստեղծելով ռուսաստանցի խաղաղապահների համար, փորձում է պայմաններ ստեղծել Հարավային Օսիայի հակամարտության ուժային լուծման համար: «Այն, որ վերջին օրերին վրացական կողմը կոպտագույն սադրանքներ է սարքում, փորձելով խոչընդոտել ռուսաստանցի խաղաղապահների շրջափոխմանը, մենք գնահատում ենք որպես իրադրությունը սրելու եւ, հնարավոր է, դրա ուժային լուծման համար պայմաններ ստեղծելու փորձ, ինչի կոչում են Վրաստանի շատ քաղաքական գործիչներե,- ասել է Լավրովը ռուսաստանցի լրագրողներին: «Կարծում եմ, որ դա կոպտագույն սխալ կլինիե,-ավելացրել է Ռուսաստանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում