Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի՝ ՆԱՏՕ-ի ընդարձակումը առճակատում կառաջացնի կովկասյան տարածաշրջանում

1 րոպեի ընթերցում

ՍՏՐԵԼՆԱ (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ), 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը նոր առճակատում կառաջացնի կովկասյան տարածաշրջանում: «Վրաստանի նախագահը վերահաստատեց իր շահագրգռությունը պետության ամբողջականության հարցում: Մեր նախագահը հակամարտությունները կարգավորելու ձգտում հայտնեց, եւ նրանք քննարկեցին՝ ինչպես հասնել դրան: Մենք ասացինք, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը առճակատում կառաջացնի տարածաշրջանումե,-ասել Է Լավրովը լրագրողներին: «Եթե Վրաստանը կարծում Է, որ ՆԱՏՕ մտնելը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդիրների լուծան միջոց կդառնա, ապա դա սխալ Է եւ նոր արյունահեղությունների կհանգեցնիե,-հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում