Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, Իրանի միջուկային հիմնախնդրի քաղաքականացումը անարդյունավետ է

1 րոպեի ընթերցում

ՍԱՆ üՐԱՆՑԻՍԿՈ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գտնում է, որ իրանական «միջուկային դոսիենե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը հանձնելը կհանգեցնի հիմնախնդրի անհարկի քաղաքականացման: «Քանի դեռ Իրանը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ, քանի դեռ նա ուրանի հարստացում չի իրականացնում, քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները աշխատում են այդ երկրում, անարդյունավետ կլիներ այդ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը հանձնելըե,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ստենýորդի համալսարանում: «Դա կհանգեցնի իրադրության անհարկի քաղաքականացման: Իրանը չի խախտում պարտավորությունները եւ նրա գործողությունները չեն սպառնում չտարածման ռեժիմինե,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում