Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

1 րոպեի ընթերցում

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևանի Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել Գլխավոր դատախազությունից։ 

«Դատախազի միջնորդագրի հիման վրա, Իջևանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Խաշթառակ բնակավայրում գտնվող՝ շուրջ 18 միլիոն 912 հազար դրամ ընդհանուր արժեքով վարչական շենքի (համայնքապետարանի շենքի) 144,2 քմ մակերեսով 4 տարածք, որոնք 2009 և 2017 թվականներից սկսած՝ համապատասխանաբար՝ ամսական 553 դրամով, 2186 դրամով, 1995 դրամով և 4019 դրամով, 25 տարի ժամկետով վարձակալության էին տրվել տարբեր ֆիզիկական անձանց»,– ասված է հաղորդագրության մեջ։ 

 

Հայերեն