Անմահ գրողը. Եղիշե Չարենցի հիշատակի օրը մտավորականները ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին

9 րոպեի ընթերցում

Եղիշե Չարենցի հիշատակի օրը՝ նոյեմբերի 27-ին, գրողները, մանկավարժներն ու այլ մտավորականներ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին։

Նրանք ընդգծեցին՝ Չարենցն անմահ է, նրա թողած հսկայական գրական ժառանգությունը՝ հավերժ արդիական։

Չարենցի թոռնուհին, որը երկար տարիներ աշխատում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, հիշեցրեց՝ Չարենցի մահվան 89-րդ տարելիցն է։ «1937 թվականի այս օրն է Չարենցը կնքել իր մահկանացուն։ Նա ընդամենը 40 տարեկան էր։ Նրա կյանքն ավարտվեց, ինչպես ինքն էր գրում, արարչական գործի անագորույն կեսին։ Ցավոք սրտի, նա չհասցրեց իրականացնել իր բազում մտածումները, երազանքները, բայց հետաքրքիր է, որ ժողովուրդը միշտ եղել է նրա կողքին, ինչպես ինքն էր ժողովրդի կողքին։ Նա ապրում էր իր հայրենիքի, իր ժողովրդի ճակատագրով և այդ ժողովրդի իմաստությունն էր կրում։ Իր կենդանության ժամանակ էլ Չարենցը շատ սիրված է եղել։ Նա բացառիկ հռետոր էր, և երբ մտնում էր դահլիճ, նրան բացառիկ ծափերով էին ողջունում։ Ասում են՝ ասեղ գցելու տեղ չէր լինում դահլիճում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գոհար Չարենցն ու հավելեց՝ շատ հպարտ է, որ այսօր էլ ժողովուրդը Չարենցի հետ է։

Գոհար Չարենցը վստահ է՝ կանցնեն տարիներ, սակայն Չարենցը հավերժ կլինի, իսկ նրա ստեղծագործությունները բազմաթիվ սերունդների կկրթեն։

Գոհար Չարենցը կարծում է՝ Եղիշե Չարենցն իր ժամանակից շատ առաջ է եղել։ «Նրա՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»  արտահայտությունը, բազմաթիվ այլ բանաստեղծություններ ասես հենց այսօրվա համար են գրված։ Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ գրեց. «Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ, ու կվերջանա իմ կյանքի ուղին։ Մոռացած բոլոր երգերս լուսե՝ կհանձնեն ինձ էլ արգավանդ հողին»։ Ցավոք, նրան այդպես էլ չհանձնեցին արգավանդ հողին, նրա երազն էլ մնաց անկատար»,-ընդգծեց Գոհար Չարենցը։

Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը կարծում է՝ Եղիշե Չարենցը հանճար է եղել, և նման հանճարներ հազար տարին մեկ են ծնվում։ Նա հիշեց Չարենցի տողերը՝ նշելով, որ նա բոլորիս համար անհաս փառքի ճամփա է։

«Ցանկանում եմ կանգ առնել Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի վրա, որը լույս է տեսել 1933 թվականին։ Այդ ժամանակ կարծես նրա գլխին ամպեր էին կուտակվում, և նա հավանաբար գիտեր գալիքը։ Նրա «Յոթ խորհուրդ գալիք սերմնացաններին», «Տաղ՝ ձոնված մանրանկարիչներին» և այլ ուղերձները հրաշալի են։ Մենք գիտենք, որ ամբողջությամբ մշուշապատ, անհասկանալի ժամանակներ էին, վատ միջավայր էր, սակայն Չարենցն այդ ժամանակներում տեսել է իր ժողովրդի գալիքը։ Դա նրա հանճարի արտահայտություններից մեկն է։ Երբ նա ասում է՝ տաղ գալիքի պարմանիներին, ազնիվ սիրո դասեր է տալիս։ Բոլորս նորից ու նորից պետք է կարդանք այդ ժողովածուն, որովհետև այնտեղ շատ ուղերձներ կան։ Ինձ համար շատ կարևոր է այն, որ Եղիշե Չարենցը հավատում էր մեր ժողովրդի գալիքին։ Նա հավատում էր, որ մենք հավերժ ենք այն դեպքում, երբ ինքը շատ ծանր վիճակում էր»,-ասաց արձակագիրը։

Ըստ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի՝ նոյեմբերի 27-ը հայ ժողովրդի համար տխուր օր է, որովհետև այն կապվում է Չարենցի մահվան հետ, իսկ Չարենցի մահը մեծ ողբերգություն էր։ «Գիտենք, թե ինչ կտտանքների միջով է անցել գրողն ու իր մահկանացուն կնքել է Երևանի բանտի հիվանդանոցում։ Օրվա կապակցությամբ Չարենցի տուն-թանգարանում մշտապես որևէ նախաձեռնություն է իրականացվում, իսկ այս տարի առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի մահվան վկայականը, որը նրա դուստրերին է փոխանցվել Չարենցին արդարացնելուց հետո։ Այն երկար տարիներ պահվել է Անահիտ Չարենցի անձնական հավաքածուում։ 2024 թվականին՝ Չարենցի մահվան 87-րդ տարելիցին, Անահիտ Չարենցի դուստրը՝ Գոհար Չարենցը վկայականը նվիրեց տուն-թանգարանին»,-պատմեց Մանուկյանը։

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի գրողների միության անդամները հարգանքի տուրք են մատուցել Եղիշե Չարենցի հիշատակին

Նա կարծում է՝ Չարենցի բոլոր ստեղծագործությունները հրաշալի են։ Տուն-թանգարանում հանդիպում են Չարենցի նկատմամբ մեծ սեր և ակնածանք տածող տարբեր մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է ընկալում գրողին։ «Հավանաբար չկա որևէ հայ մարդ, որը Չարենցին չսիրի, չարժևորի Չարենց մեծությանը, և դա տեսնում ենք մեր ամենօրյա աշխատանքում։ Նրա գրական ժառանգությունն ու գրականության նկատմամբ ունեցած յուրահատուկ մոտեցումները մինչ օրս բացահայտելու կարիք ունեն։ Գրականագետները, չարենցագետները, Չարենցի անունը կրող տարբեր հաստատություններ փորձում են այս կամ այն կերպ անել դա և հանրայնացնել Չարենցի  ժառանգությունը։ Նա անմահ է և շատ ասելիք ունի, պարզապես պետք է մանրամասն կարդալ Չարենցի ստեղծագործությունները, որոնցում հնարավոր է գտնել նաև մեր բարդ փոխհարաբերությունների պատասխանները»,-հավաստիացրեց Ժաննա Մանուկյանը։

Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին: 1908-1912 թվականներին սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, այնուհետև` Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում: 1922-ին որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վ. Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել այն:

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920-ին՝ Մայիսյան, 1921-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ:

1922 թվականին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925 թվականերին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1928-1935 թվականներին աշխատել է Հայպետհրատում՝ լույս ընծայելով հայ դասական և ժամանակակից գրականության բարձրարժեք նմուշներ:

1935-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է ետմահու: 

Նրա հայտնի գործերն են «Դանթեական առասպել», «Սոմա», «Ամբոխները խելագարված», «Երկիր Նաիրի» ստեղծագործությունները և այլն:

Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական գրողների գրքեր:

Հայերեն English

Հութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին

ԱԺ փոխնախագահը նոր Սահմանադրության նախագծով խորհրդարանի լիազորությունների ընդլայնում է տեսնում

ԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել է

Հայաստան-Վրաստան իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Ծովազարդում տարեցների ժամանցի համար խաղարան է կառուցվում

ԱԺ փոխնախագահն ընդունում է նոր Սահմանադրությունում քաղաքացիությունից զրկելու դրույթի չարաշահման ռիսկը

Անմահ գրողը. Եղիշե Չարենցի հիշատակի օրը մտավորականները ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին

Վարչապետի առաջարկը կկորցնի ուժն արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն Ալեքսանյան

ՀՀ քաղաքացիների շրջանում աճել է ներքին զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը․ 5-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսը

Գավառի կրթամշակութային հաստատությունների սաները մրցանակներով են վերադարձել հանրապետական ու միջազգային մրցույթներից