Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիր

2 րոպեի ընթերցում

Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու մասին Եվրամիության առաջարկը հավանության է արժանացել 24 անդամ երկրի կողմից։ Այդ հարցի շուրջ հաջորդ քննարկումը տեղի կունենա դեկտեմբերին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով UNN պարբերականը, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի երեկոյան։

Կոշտան հաստատել է, որ ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունն աջակցել է Ուկարինայի ֆինանսավորման նախաձեռնությանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Բուլղարիան հավանություն կտա միայն այդ ֆինանսավորման ոչ ռազմական բաղադրիչին, որը նախատեսված կլինի այն տարածաշրջանների համար, որտեղ բնակվում է բուլղարական ազգային փոքրամասնությունը։ Այս մասին ԵՄ գագաթնաժողովին ժամանելիս հայտարարել էր նաև Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը։

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ հավանություն չեն տա այդ ծրագրին, փաստորեն, գագաթնաժողովի ընթացքում չեն փոխել իրենց դիրքորոշումը:

Մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինային կանխատեսելի ֆինանսական և ռազմական աջակցության տրամադրումը եվրոպական ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկն է։

Հայերեն English Русский

Բաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժել

Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիր

Գյումրիում մշակվել է 2027-2029 թվականների սոցիալական աջակցության ծրագիրը

Սիմոն Աբգարյանը 2027-ից կղեկավարի Փարիզի «Արևի թատրոնը»

Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի նախագահն ընդգծել է արտերկրում բուլղարագիտությունն առաջ մղելու կարևորությունը. BTA

Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

Մոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար. Moldpres

Արդիականացում, երիտասարդացում և վիզուալացում. հարցազրույց Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում

10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է