Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներ. FT

2 րոպեի ընթերցում

Nvidia ընկերությունը արտադրական գործընկերներին հանձնարարել է դադարեցնել իր չիպերը պարունակող սերվերների մատակարարումները Մալայզիա, Սինգապուր, Թաիլանդ և Ինդոնեզիա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Financial Times պարբերականը։

Այս քայլը հաջորդել է ԱՄՆ-ի նոր սահմանափակումներին, որոնք ուժի մեջ են մտել անցյալ շաբաթ։ Դրանց համաձայն՝ Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ առաջադեմ չիպերի մատակարարման համար անհրաժեշտ են արտահանման լիցենզիաներ։ Այդպիսով, Վաշինգտոնը փորձում է փակել այն ուղիները, որոնցից, ենթադրաբար, օգտվում են չինական ընկերությունները՝ առաջադեմ արհեստական բանականության չիպեր ձեռք բերելու համար։

FT-ի տվյալներով՝ արտադրական գործընկերները, այդ թվում՝ Dell-ը և Supermicro-ն, որոնք Nvidia-ի չիպերը տեղադրում են սերվերներում, չորս երկրների գնորդներին հայտնել են, որ Nvidia-ն թույլ չի տա իրենց պատվերների առաքումը։

Պարբերականը, հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի, նշել է, որ դեռևս պարզ չէ՝ մատակարարումների դադարեցումը ժամանակավո՞ր է, մինչ Nvidia-ն և նրա գործընկերները կհստակեցնեն ԱՄՆ արտահանման նոր սահմանափակումներին համապատասխանության պահանջները։

ԱՄՆ առևտրի նախարարությունը նոր կանոնը հրապարակել էր Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հրաժարականից օրեր անց։ Հուանգը հրաժարական էր տվել այն հաղորդումներից հետո, թե սիրավեպ է ունեցել Չինաստանի ենթադրյալ լրտեսի հետ, որն ավելի վաղ աշխատել էր Սինգապուրում գործող Megaspeed ամպային ծառայությունների ընկերությունում։ Կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 23-ին, Nvidia-ի տնօրենների խորհուրդը վերականգնել էր Հուանգին գործադիր տնօրենի պաշտոնում։

Nvidia-ի գործընկեր Megaspeed-ը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Չինաստան առաջադեմ արհեստական բանականության չիպերի հնարավոր ապօրինի վերաարտահանման կասկածների պատճառով։

Հայերեն Русский

Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում. Իդրամ և IDBank

Սրբուհի Գալյանը զգուշացնում է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ մոլորեցնող համեմատությունների մասին

Գալյանն անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծով առաջարկվող կարգավորմանը քաղաքացիությունից զրկելու ինստիտուտի վերաբերյալ

Վարչապետը կարևորում է գյուղատնտեսությամբ զբաղվողների  կենսաթոշակային ստաժի հարցի կարգավորումը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներ. FT

Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականի ավարտը

Վարազդատ Հարոյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին

Մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը

Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը