Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունն Ուկրաինան տրամադրել է 235 միլիարդ եվրո Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, բայց միաժամանակ հարկավոր է ավելացնել Կիևի ֆինասնավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նստաշրջանում։

«Եվրոպական միության օգնությունն Ուկրաինային արդեն կազմել է 235 միլիարդ եվրո», - նրա ելույթի տեսանյութն է տարածել ChatEurope ալիքը։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ 2027 թվականին Ուկրաինան կունենա 70 միլիարդ եվրոյի ֆինանսավորման պակաս։ Նա նշել է, որ անցյալ շաբաթ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Կիևին տրամադրել ևս 45 միլիարդ եվրո՝ 20 միլիարդ եվրոն բյուջետային ֆինանսավորման և 25 միլիարդ եվրոն՝ ռազմական կարիքների համար։

Նա հայտնել է, որ ևս 25 միլիարդ եվրո պետք է տրամադրեն գործընկեր երկրները, և Եվրոպական հանձնաժողովը մտադիր է աշխատել նրանց հետ՝ մնացած կարիքները հոգալու համար։

Ֆոն դեր Լայենը դատապարտել է Մոսկվայի հարվածները Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Պաշտոնյան նշել է, որ Եվրոպան կանի ամեն բան, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն հաստատվի երկու մոտեցման միջոցով. առաջին՝ Կիևին առավելագույն աջակցության տրամադրում՝ Ռուսաստանի նկատմամբ առավելագույն ճնշման հետ համատեղ, և երկրորդ, Եվրոպայի լիարժեք ներգրավվածություն խաղաղության շուրջ բանակցություններին։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից՝ զգուշացնելով, որ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել

Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Շչելկունչիկ» ամանորյա կախարդական շոուի պրեմիերան

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ուսանողներին հրավիրել է Հայաստան

Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Քննարկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում նոր արժեքներ ներառելու առաջարկները

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարից վերադարձել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում․ Միխայ Պոպշոյ

Գավառի արվեստի դպրոցի սաները 5 մրցանակային տեղ են զբաղեցրել հանրապետական մրցույթ-փառատոնում