Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին․ քննարկվել է ավելի քան 40 հարց
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են չորս տասնյակից ավելի հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում արտաքին տնտեսական կապերի ընդլայնմանը, մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին։
Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 22-ին կայանալիք նիստի օրակարգը։