Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ»-ի անվամբ 1.9 հա հողամասի սեփականության իրավունքի գրանցումը

3 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 1-ին նրբանցքի 27 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը, պարզել է, որ 1.906 հա մակերեսով հողամասի նկատմամբ «ԵԱԶ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվել է օրենքի պահանջների խախտմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հիմք է հանդիսացել Կառավարության՝ 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 879-Ն որոշումը, որի շրջանակում ընկերության կողմից 2006 թվականի հունվարի 30-ին վճարվել է 37 միլիոն 776 հազար 920 դրամը։ Մինչդեռ ընկերությունը չէր կարող հանդիսանալ նշված որոշմամբ սահմանված կադաստրային դրույքաչափերը վճարելու պարտավորություն ունեցող սուբյեկտ, քանի որ 2005 թվականի սեպտեմբերի 23-ին, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի ուժով, ձեռք էր բերել հողամասի նկատմամբ սեփականության իրավունք։ Բացի այդ, օրենսդիրը նշված դրույքաչափերի վճարման պարտավորությունը պայմանավորել էր ուղղակի վաճառքի պայմանագրի առկայությամբ, որը տվյալ անշարժ գույքի կադաստրային գործում բացակայել է։ Հետևապես, 1.906 հա մակերեսով հողամասի համար ենթակա էր վճարման 483 միլիոն 171 հազար դրամ, մինչդեռ փաստացի վճարվել է 37 միլիոն 776 հազար 920 դրամ։ Այսպիսով, հողամասի օտարման հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 445 միլիոն 394 հազար դրամի վնաս։

Հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միաժամանակ, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2006 թվականի հունվարի 31-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ։

Հայերեն

Գավառի արվեստի դպրոցի սաները 5 մրցանակային տեղ են զբաղեցրել հանրապետական մրցույթ-փառատոնում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին․ քննարկվել է ավելի քան 40 հարց

Սևանի ավագանին 2027 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ որոշումներ է ընդունել

Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ»-ի անվամբ 1.9 հա հողամասի սեփականության իրավունքի գրանցումը

Քաղհասարակության դերը կարևոր է երկխոսության և ազգային գերակայություններն ավելի լայն օրակարգի հետ կապելու գործում․ Անդրեա Ռայմոնդի

Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը

Հայաստանում էներգիայի կուտակիչ կայաններ ստեղծելու նպատակով ՀԾԿՀ-ն անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտեր է ընդունել

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը հրապարակվել է Հունաստանի խոշորագույն առցանց օրաթերթում՝ «ProtoThema»-ում

Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքում