Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial Times

2 րոպեի ընթերցում

2026 թվականի առաջին կիսամյակում չարագործները 659 միլիոն ֆունտ ստեռլինգ (863 միլիոն դոլար) են գողացել Մեծ Բրիտանիայի բնակիչներից, որից 316 միլիոն ֆունտը (414 միլիոն դոլարը)՝ արհեստական ​​բանականության (ԱԲ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times (FT) թերթը:  

22%-ով ավելացել է արհեստական ​​բանականության օգտագործմամբ խարդախությունների թիվը՝ կապված առանց հաճախորդի կամավոր համաձայնության վճարումների հետ: Նման կերպով հափշտակված միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 400 միլիոն դոլարը։ Ներդրումների հետ կապված խարդախությունների հետևանքով վնասները 29%-ով աճել են 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ և հասել 165 միլիոն դոլարի. միջին հաշվով տուժողներից յուրաքանչյուրը կորցրել է գրեթե 21 000 դոլար։ Գնումներ կատարելիս խարդախություններից կրած վնասներն աճել են գրեթե մեկ քառորդով՝ մինչև 86 միլիոն դոլար՝ հասնելով առավելագույնին՝ 2020 թվականին վիճակագրությունը սկսելուց ի վեր։

UK Finance-ի (բանկերի ճյուղային ասոցիացիայի) խարդախությունների դեմ պայքարի ոլորտում քաղաքականության և գործառնությունների հարցերով տնօրեն Նինա Կերկեզի խոսքով՝ կազմակերպված հանցավոր խմբավորումներն օգտագործում են ԱԲ-ն՝ «ստեղծելու հուսալիության խաբուսիկություն» և ավելի ճկուն կոնտենտի զանգվածային գործարկում։ Շորթման նման փորձերը գնալով ավելի հաճախ իրականացվում են ոչ թե մարդկանց, այլ ավտոմատացված համակարգերի կողմից։ Հանցագործները ԱԲ գործակալներին գործի են դնում հաղորդագրությունների և էլեկտրոնային նամակների զանգվածային առաքման, ինչպես նաև ավտոմատացված ձայնային զանգեր կատարելու համար։

Barclays բանկի հետազոտության համաձայն՝ Միացյալ Թագավորության չափահաս բնակչության 78%-ը կարծում է, որ ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը խարդախ սխեմաները դարձրել է ավելի համոզիչ, ընդ որում, միայն յուրաքանչյուր երրորդն է համոզված նեյրոնային ցանցերի միջոցով ստեղծված խարդախությունը բացահայտելու՝ իր ունակության հարցում:

Հայերեն Русский

Հայաստանում էներգիայի կուտակիչ կայաններ ստեղծելու նպատակով ՀԾԿՀ-ն անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտեր է ընդունել

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը հրապարակվել է Հունաստանի խոշորագույն առցանց օրաթերթում՝ «ProtoThema»-ում

Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքում

ՄԻՊ-ը կոչ է անում պաշտպանել բոլոր կրոնական խմբերի իրավունքներն ու բացառել թիրախավորումը

Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial Times

ՄԻՊ-ին առաջարկվում է լիազորել քննելու նաև մասնավոր կազմակերպությունների կողմից խտրականության դեպքերը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին 10 ամիսներին աճել է 1.2 տոկոսով

Հայ գործընկերները բոլորիս ոգեշնչեցին այն արշավով, որի համար պարգևատրվեցին․ Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավար

Հայաստանում հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.4 տոկոսով

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները