Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանին:

«Չնայած կարիերայիս վերջին մասն անցկացրել եմ Շվեյցարիայում՝ երբեք անտարբեր չեմ եղել ու չեմ կարող լինել հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Ես ինքս հայկական ֆուտբոլի սան եմ, խաղացել եմ Հայաստանի հավաքականում, եղել եմ թիմի մարզիչը, ներսից տեսել նաև ֆեդերացիայի լավ ու վատ կողմերը: Ես շատ մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ և արդար պայքարի պայմաններում։ Ես շատ լավ եմ ճանաչում Գևորգ Ղազարյանին, միասին հիշվող խաղեր ենք ունեցել, հատկապես ամենահիշարժանը՝ Մոնտենեգրոյի դեմ խաղը: Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին։ Գիտեմ, թե որքան են ցանկանում, որ հայկական ֆուտբոլը զարգանա և քայլ առաջ անի։ Վստահ եմ՝ դա հնարավոր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Պետրոսյանը: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին: Ֆեդերացիայի նախագայի թեկնածուները երկուսն են` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ու ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆը:

Հայերեն

Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ

«Տելեգրամ»-ում Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է հութիների հարձակումները թագավորության ենթակառուցվածքների դեմ

Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ. Մայքլ Դել

Կանանց նկատմամբ բռնության վերացումը ոչ միայն իրավունքների պաշտպանության հարց է, այլև իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման. ՄԻՊ

Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին

Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններին

Եվրաինտեգրմանն ուղղված հայկական նախաձեռնությունը Մոլդովայում կայացած միջազգային ֆորումում արժանացավ մրցանակի