Մեկնարկել է Հայաստանի վարչապետի ու Ռումինիայի նախագահի հանդիպումը. կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի «Կոտրոչենի» նախագահական նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Բուխարեստից, Հայաստանի վարչապետի ու Ռումինիայի նախագահի առանձնազրույցից հետո նախատեսված է ընդլայնված կազմով հանդիպում։

Հայաստանի պատվիրակության կազմից ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգիան Գալստյանը և այլք։

Ռումինիայի պատվիրակությունում ընդգրկված են Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարիուս Լազուրկան, Ռումինիայի նախագահի խորհրդական Դիանա Յանկուն, Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուն և այլք։

Հանդիպման օրակարգում Հայաստան֊Ռումինիա հարաբերությունների հետևողական զարգացման հեռանկարներն են, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հարցերը:

Անդրադարձ կկատարվի նաև տարածաշրջանային գործընթացներին և խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերին: Նախատեսված է Հայաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրում, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու Նիկուշոր Դանը հանդես կգան մամուլի ասուլիսով։

Հայերեն English Русский

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

ARPI կենտրոնը կնպաստի Հայաստանում ռոբոտաշինության և ֆիզիկական ԱԲ զարգացմանը. Դավիթ Թադևոսյանն ընդգծել է նախաձեռնության կարևորությունը

Մեկնարկել է Հայաստանի վարչապետի ու Ռումինիայի նախագահի հանդիպումը. կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Կինը բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր մասերին, այնուհետև հրկիզել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում սպանության դեպքից

Ավստրալիայի նահանգներից մեկն արգելել է պլանշետների օգտագործումը տարրական դասարաններում

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է

Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանության

Հայկական «Թամզարա»-ն միավորել է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ մանուկներին

Լատվիան կարող է քննարկել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերի փակման հարցը. Delfi

Գեղհովիտի Ջոջ կողի կիկլոպյան ամրոցը. հնագույն քաղաքակրթության քարեղեն վկան