ՄԻՊ հաստատությունների անկախությունը պետք է երաշխավորվի ոչ միայն օրենսդրությամբ, այլ նաև գործնականում․ Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի օմբուդսմանին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության օմբուդսման Կարինա Պալկովային։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների միջև համագործակցության զարգացման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթությունները, հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև արձանագրված խնդիրների հասցեագրման և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության անհրաժեշտ երաշխիքներին, դրանց մանդատի լիարժեք իրականացման համար բավարար ինստիտուցիոնալ պայմանների ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների կատարելագործմանը։

Ընդգծվել է, որ ՄԻՊ հաստատությունների անկախությունը պետք է երաշխավորվի ոչ միայն օրենսդրությամբ, այլ նաև գործնականում, իսկ հաստատությունների գործունեությանը ցանկացած միջամտություն պետք է արժանանա անհրաժեշտ հակազդեցության։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի վիճակում գտնվող այլ խմբերի իրավունքների պաշտպանության, խտրականության կանխարգելման, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև թվային միջավայրում մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ առկա մարտահրավերների վերաբերյալ։

Առանձնահատուկ կարևորվել է երկու հաստատությունների միջև լավագույն փորձի փոխանակումը, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների արդյունավետ կիրառմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով մասնագիտական կապերի ամրապնդումը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և դրա զարգացման նոր հնարավորություններ դիտարկելու պատրաստակամությունը։

Հայերեն English

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի տարածաշրջանում իտալական ներդրումների աճին. Տայանի

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր

ՄԻՊ հաստատությունների անկախությունը պետք է երաշխավորվի ոչ միայն օրենսդրությամբ, այլ նաև գործնականում․ Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի օմբուդսմանին

Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 11-ի

Արարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ

BepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջ

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին

Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին

Դատախազությունը Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան