1 րոպեի ընթերցում
Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին ժամը 12։26-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատի խճուղում վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է․ առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Իրականացվում է հեղուկի տեղափոխում․ սահմանվել է հերթապահություն։