Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի ու համաժողովի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ ունեցած «Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 22-ին պաշտոնապես կազդարարվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի մեկնարկը։

«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը։ Այս նախագծի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը. մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Այս առումով Հայաստանն արդեն կապակցված է Վրաստանի և Իրանի հետ։ Մենք ներդրումներ ենք անում, որ էլեկտրաէներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանը 63 կողմ և 32 դեմ ձայներով վավերացրել էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

Նոյեմբերի 12-ին էլ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։

 

Հայերեն

Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը