Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիները հայտարարել են, որ նոյեմբերի 19-ին չորս ռազմական գործողություն են անցկացրել՝ հարվածներ հասցնելով Սաուդյան Արաբիայի ֆինանսական կենտրոնին, նավթաքիմիական ընկերությանը, ռազմաօդային ուժերի բազային և մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է հութիների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարին X հարթակում:

«Առաջին գործողությունն ուղղված է եղել Էր Ռիադի ֆինանսական շրջանի դեմ։ Երկրորդ գործողության թիրախը եղել է SADAF նավթաքիմիական ընկերությունը՝ Էլ Ջուբայլ քաղաքում։ Երրորդ ռազմական գործողության արդյունքում խոցվել է Խամիս Մուշայթ քաղաքի ավիաբազան, որին զգալի վնաս է հասցվել։ Չորրորդ գործողության թիրախը եղել է Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը», - հայտնել է Սարին։

Նա ընդգծել է, որ շարժման ուժերը ենթակառուցվածքներին հասցրել են «կետային և ուղիղ հարվածներ»։ Նրա խոսքով՝ այդ գործողությունների հետևանքով օբյեկտները լուրջ վնասվածքներ են ստացել։

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին X-ում հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը կալանել են հութիների կողմից թագավորության ուղղությամբ արձակված երկու անօդաչու թռչող սարք։

Կոալիցիայի տվյալներով՝ կալանվել և ոչնչացվել են հարվածային անօդաչուները, որոնք շարժվում էին Սաուդյան Արաբիայի հարավային շրջանի ուղղությամբ։

Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության զորքերին ռազմական աջակցություն է ցուցաբերում հութիների դեմ պայքարում։

Հայերեն Русский

ՔՊ-ն սպասում է «Ուժեղ Հայաստան»-ի արձագանքին նոր Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի առաջարկին

Կառավարությունը նախատեսում է ևս երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետը

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհին թունելների հորատման աշխատանքներն ավարտվել են

Թրամփը Տակաիչիին հայտնել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ բանակցությունների մասին

Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess»-ի հերթական խաղում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին

Երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են․ Գարիկ Քեռյան

Ուիթքոֆն արդյունավետ է որակել Բեռլինում եվրոպացիների հետ բանակցություններն Ուկրաինայի հարցով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ