1 րոպեի ընթերցում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Դոհայում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Թիմում կլինեն` 75 կգ` Գոռ Սահակյան (դեկտեմբերի 10, ժամը` 18:00), 95 կգ` Արա Աղանյան (դեկտեմբերի 14, ժամը` 18:00), 110 կգ` Գարիկ Կարապետյան (դեկտեմբերի 15, ժամը` 15:30):
Չինաստանի Նինբո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից սկսած մի շարք մրցաշարեր վարկանիշային են Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար: Այս մրցաշարում ևս 8 լավագույն ծանրորդները ընդգրկվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում: