Փաշինյանը հայտնեց Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամկետը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Դեկտեմբերի 3-ին նախնական պայմանավորվել ենք, որ աշխատանքային այց կունենամ Մոսկվա և ՌԴ նախագահի հետ կունենանք հանդիպում, քննարկումներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՌԴ այցեր են նախատեսված նաև դեկտեմբերի 11-12-ը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին և դեկտեմբերի վերջին՝ ԵԱՏՄ և ԱՊՀ առաջնորդների հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Հայերեն English فارسی Русский 中文