Փաշինյանը հայտնել է Հայաստանում Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին պատկանող շենքերի մասին

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղեկություններ ունեն Ղարաբաղի նախկին պաշտոնյաների՝ Հայաստանում ունեցած խոշոր անշարժ գույքի, այդ թվում՝ ամբողջական շենքերի մասին։ Նրա խոսքով՝ այդ տվյալները դեռ չեն հրապարակվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Ռոման Համբարձումյանի հարցին։

Համբարձումյանը հետաքրքրվել է՝ ուսումնասիրվե՞լ է, թե ինչպես են տնօրինվել Հայաստանից Ղարաբաղին փոխանցված ֆինանսական միջոցները։ Պատգամավորը ենթադրյալ յուրացումների վերաբերյալ մեղադրանքներ է ուղղել Ղարաբաղի նախկին իշխանություններին և նրանց հետ փոխկապակցված շրջանակներին։

Փաշինյանն ասել է, որ ենթադրում է՝ այդ հարցերը պարզաբանելու համար քննություններ կլինեն։

«Ինչ վերաբերում է ձեր ասած հարցին, ես ենթադրում եմ, որ կլինեն քննություն և հետաքննություններ՝ այդ հարցերը պարզաբանելու համար»,- նշել է վարչապետը։

Այնուհետև նա անդրադարձել է հիշատակված շրջանակների՝ Հայաստանում ունեցած գույքի վերաբերյալ տեղեկություններին։

«Մի ժամանակ կար, երբ մենք հետաքրքրվում էինք, թե ձեր նշած շրջանակի մարդիկ, օրինակ, ինչ սեփական գույք ունեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք մեզ համար անակնկալ պարզեցինք, որ գույքը որն է՝ շենքեր, ամբողջական շենքեր»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այդ տեղեկությունները չեն հրապարակվել մի շարք հանգամանքներից ելնելով։

«Մենք ուղղակի այդ տեղեկությունները մի շարք նրբություններից ելնելով չենք հրապարակել, բայց այդ տեղեկությունները մեր սեղանին են։ Երբ պատեհ համարենք, նաև կհրապարակենք»,- ասել է նա։

Փաշինյանը հարցադրում է արել նախկին պաշտոնյաների խոշոր ունեցվածքի ձևավորման աղբյուրների վերաբերյալ՝ միաժամանակ նշելով, որ տվյալ պահին չի պատրաստվում մանրամասն անդրադառնալ թեմային։

«Այդ մարդիկ կյանքում ոչ մի բանով չեն զբաղվել, իրենք եղել են պաշտոնյա և ահռելի մեծ ունեցվածք են կուտակել։ Եվ, այո՛, դա հարց է, որին պետք է պատասխան հնչի, բայց հիմա չէ այդ հարցերին անդրադառնալու ժամանակը»,- հայտարարել է վարչապետը։

 

Հայերեն Русский

Սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան

Փաշինյանը հայտնել է Հայաստանում Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին պատկանող շենքերի մասին

Փաշինյանը խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է համարում Ալիևի հետ համաձայնագրի ստորագրումը

ԱԽՏՀ գագաթնաժողովի մասնակիցները հորդորել են արհեստական բանականության կարգավորման համակարգ ստեղծել

Սուրեն Պապիկյանը Պալ Ջոնսոնի հետ քննարկել է Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները

Հայաստանն ու Պանաման պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում

«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար». կայացել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան

Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան շարժումից հրաժարվելու իր դիրքորոշումը

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Վարչապետը զգուշացրել է նաև գործող իշխանության ներկայացուցիչներին հափշտակությունների համար պատասխանատվության մասին