Թթուջուր գյուղում մարզական այգի է կառուցվում

1 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մարզական այգու կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, այն կառուցվում է վթարային վիճակում գտնվող ու արդեն քանդված մշակույթի տան շենքի տարածքում։

Թթուջրի մարզական այգու կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Այս պահին արդեն կատարված են հողի հարթեցման, մետաղական ցանկապատի կառուցման աշխատանքները։

Շինարարությունը կընթանա մինչև տարեվերջ ու կշարունակվի 2027 թվականի գարնանը՝ արդեն «Մասնակցային բյուջետավորում» գործընթացի շրջանակներում՝ 62 միլիոն 474 հազար դրամի ներդրմամբ։

Նախատեսվում է տվյալ տարածքում կառուցել նաև մանկական խաղահրապարակ և զբոսայգի։

Հայերեն