Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը

2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով լաբորատոր հաստատված վարակման դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը։

«Էբոլայի ներկայիս բռնկման սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 11 504-ի։ Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է տենդով վարակման 72 նոր դեպք։ Լաբորատոր հաստատված մահվան դեպքերի թիվը կազմում է 5630, վերջին մեկ օրվա ընթացքում այդ թիվն աճել է 39-ով», - նշված է տեղեկագրում։

Ըստ գերատեսչության՝ վիրուսից մահացության ցուցանիշը կազմում է 48,9 տոկոս, իսկ էբոլայով վարակված անձանց հետ շփում ունեցած մարդկանց հայտնաբերման և հսկողության մակարդակը՝ 81,6 տոկոս։

Եվս 1743 մարդու մոտ կասկածվում է էբոլա. նրանք գտնվում են բժշկական մեկուսարաններում և կարանտինում։

Ըստ Reuters գործակալության ԿԴՀ-ում էբոլայի պաշտոնական հայտարարումից վեց ամիս անց հիվանդությունը շարունակում է մնալ անվերահսկելի։ Համաճարակի զսպմանն ուղղված ջանքերին խոչընդոտում են ռեսուրսների պակասը, անվտանգության անկայուն իրավիճակը և համակարգման թերությունները։ Վիրուսի հազվագյուտ՝ բունդիբուգյո շտամով պայմանավորված բռնկումը տարածվում է ավելի արագ, քան մինչ այժմ գրանցված որևէ այլ բռնկում:

Հայերեն Русский

ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերը

Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2027 թվականին կկազմի 13.6 տրիլիոն դրամ. Վահե Հովհաննիսյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը

Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը

Արարատի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել է․ Վահե Հովհաննիսյան

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվերարկություն

Արաբական կոալիցիան հաղորդել է Էր Ռիադի վրա հութիների արձակած թևավոր հրթիռի կալանման մասին

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ