Հայաստանն ու Իրանը քննարկել են քրեական վարույթներով իրավական օգնության հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 17-ին Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական վարույթներով իրավական օգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ու երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված իրավասու մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Երևանում հյուրընկալել էր ԻԻՀ արդարադատության նախարարին: 

Հայերեն English Русский