Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող ձկնաբուծարանում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում նշված է, որ քաղաքացի Թ.Ս.-ն ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Ապօրինի օգտագործված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 3984768խմ։ Ջրային ռեսուրսներին պատճառվել է 35.862.912 դրամի վնաս:

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ նշված 2 խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200.000 դրամի չափով։ Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Հայերեն

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների

ԱԺ նախագահն առաջարկել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքը քննարկել առանց քաղաքական շահարկումների

ՃՇՀԱՀ-ի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 18-ի միջոցառումների անոնս

ԱՄՆ-ն ևս 4 ամսով Հունգարիային ազատել է ռուսական նավթի գնման համար գործող պատժամիջոցներից

ՄԻՊ աշխատակազմում հյուրընկալվել են «Խորհուրդ X» երիտասարդական կազմակերպության անդամները և ԵՊՀ ուսանողները