Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Չինաստանում այս շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում կարող են անդրադառնալ Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ ռուսաստանյան առաջարկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Վեստի»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անպայման, չի կարելի բացառել, որ Թրամփի հետ շփումների ընթացքում այս հարցը կարծարծվի», - ասել է նա։

Պեսկովը նշել է, որ Մոսկվայում «մինչ օրս Ուկրաինայի կողմից այս առաքելությանը պատրաստակամություն հայտնելու վերաբերյալ որևէ խոսք չեն լսել»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կարող է կրկին հանդես գալ որպես այդ առաքելության միջնորդ կամ կազմակերպիչ,Պեսկովն ասել է. «Մելանյա Թրամփը կանգնած է եղել այս մարդասիրական գործընթացի ակունքներում, և, իհարկե, նրա թիմի ու մեր օմբուդսմեն Լանտրատովայի հետ արդեն ձեռք բերված որոշակի փորձ կա։ Ուստի, անշուշտ, այդ փորձը պետք կգա»։

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում ԱՄՆ բանագնացների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր առաջնագծում գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստատված հրադադարի և մարդասիրական խնդրի լուծման հաջողված փորձը կիրառել Կոնստանտինովկայում ստեղծված իրավիճակում։ Նա նաև հավելել էր, որ Ռուսաստանը կապահովի անվտանգությունն՝ ընդգծելով, որ ականազերծման համար անհրաժեշտ է հինգ օր։ Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքն ակտիվ մարտական գործողությունների գոտում է։

Հայերեն Русский

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքների ամփոփում

ԱԺ նախագահությունը նիստ վարելիս չպետք է քաղաքական օրակարգ սպասարկի․ Արամ Վարդևանյան

Իրանն ԱՄՆ ռազմակայանների մերձակայքի ամբարտակներն ու նավահանգիստները ռազմական թիրախներ կհամարի. Ղալիբաֆ

Ընդդիմությունը շարունակելու է քաղաքացիներին իրազեկել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշման մասին․ Վարդևանյան

Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը

ԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանը

Հայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույց․ հրապարակվել է Digitec համաժողովի ծրագիրը

ԱԺ-ում կաթողիկոսի վերաբերյալ հայտարարություններից հետո «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները լքել են նիստերի դահլիճը

Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ-ում հանդիպել է Սթենֆորդի և Բերքլիի համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության հարցը