ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում
Սանկտ Պետերբուրգի բնակելի համալիրներից մեկի պահնորդները պատահմամբ սեղմել են տագնապի կոճակը, իսկ ժամանած Ռոսգվարդիայի ծառայողները նրանց մոտ հայտնաբերել են թմրանյութեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆոնտանկա»-ն նոյեմբերի 16-ին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ երեկոյան՝ Վասիլևսկի կղզու Սրեդնի պողոտայում գտնվող բնակելի համալիրում։
Պահնորդները ժամանած ծառայողներին բացատրել են, որ կոճակը սեղմել են պատահմամբ։ Սակայն ծառայողների ուշադրությունը գրավել է արգելված նյութերի հոտը, որից հետո պահնորդների մոտ հայտնաբերվում է թմրանյութերը։
Երկու տղամարդիկ տեղափոխվել են ոստիկանության բաժին։ Ըստ հրապարակման՝ պարզվել է, որ նրանք պահնորդ աշխատելու համապատասխան արտոնագիր չունեն, իսկ նրանցից մեկն անցնում է գողության գործով։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ոստիկանությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության և օգտագործման վերաբերյալ արձանագրություններ է կազմել։