2 րոպեի ընթերցում
Լիտվան առաջարկների փաթեթ է ուղարկել ԱՄՆ՝ բալթյան հանրապետության տարածքում ամերիկյան ռազմակայանի մշտական տեղակայման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին LRT ազգային ռադիոկայայանին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։
«Լիտվայում ամերիկյան դաշնակիցների ռազմակայանի տեղակայման առաջարկները մանրակրկիտ քննարկվել, համաձայնեցվել են և ԱՄՆ-ում փոխանցվել գործընկերներին», - ասել է նա։
Նախարարը նախազգուշացրել է, որ արագ արդյունք ակնկալել պետք չէ:
«Սա բանակցային երկար գործընթաց է։ Մենք գտնվում ենք դրա հենց սկզբում», - ասել է նա։
2019 թվականից Լիտվայում ռոտացիոն հիմունքներով տեղակայվել է ԱՄՆ բանակի գումարտակ՝ մոտ 1000 հոգուց բաղկացած կազմով՝ Abrams տանկերով, Bradley հետևակի մարտական մեքենաներով, Paladin հրետանային համակարգերով։
2024 թվականի նոյեմբերին որոշում է կայացվել ռոտացիոն ներկայությունը վերածել մշտականի։ Սակայն 2026 թվականի հունիսին ԱՄՆ-ն Լիտվայից դուրս է բերել այդ գումարտակը և չի տեղեկացրել իր ներկայության հետագա հեռանկարների մասին։
Վիլնյուսը ոչ միայն Վաշինգտոնին խնդրել է վերսկսել ռոտացիոն զորակազմի տեղակայումը, ինչը սկսվել է աշնանը, այլև հայտարարել է մշտական հիմունքներով Լիտվայում ամերիկյան ռազմակայան ընդունելու պատրաստակամության մասին։
Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է դիտարկել Լիտվայի իշխանությունների ներկայացրած առաջարկը: