ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային ռեկորդային՝ 8 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը

2 րոպեի ընթերցում

Եվրամիության խորհուրդը նոյեմբերի 16-ին որոշում է ընդունել Ուկրաինային հակամարտության մեկնարկից ի վեր խոշորագույն ֆինանսական հատկացումն անելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Եվրամիության խորհուրդն այսօր որոշում է ընդունել, որը հնարավորություն կտա Ուկրաինային առաջիկայում ստանալ «Ուկրաինայի աջակցության գործիքի» (Ukraine Facility) շրջանակում նախատեսված՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը։ Դրանից շուրջ 5 միլիարդ եվրոն գոյանում է 2026 թվականին Ուկրաինայի աջակցության վարկի շրջանակում հասանելի դարձած միջոցներից։

Սա ԵՄ-ի կողմից նշված գործիքի շրջանակում Ուկրաինային տրամադրվող ամենախոշոր միանվագ վճարումն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Ֆինանսական հատկացումը հաջորդում է Ուկրաինայի կողմից ավելի քան 20 նպատակային քայլերի իրականացմանը, որոնք վերաբերում են մի շարք առանցքային ոլորտներում բարեփոխումներին։ Դրանց թվում են դատական համակարգը, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը, ֆինանսական շուկաները, պետական ակտիվների կառավարումը, մարդկային կապիտալը, գործարար միջավայրը, ապակենտրոնացումն ու տարածաշրջանային քաղաքականությունը, էներգետիկան, ագրոպարենային ոլորտը, թվային վերափոխումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։

ԵՄ-ից հայտնել են, որ տրամադրվող ֆինանսավորումը նպատակ ունի ամրապնդել Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությունը, աջակցել երկրի վերականգնմանն ու արդիականացմանը, ապահովել պետական կառավարման համակարգի անխափան գործունեությունը և նպաստել բարեփոխումների իրականացմանը։

Հայերեն Русский

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է Wildberries ընկերության հիմնադրին

Սիգի ձվադրման շրջանում Սևանա լճում և հարակից ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի

Ռուսաստանը հերքում է դիվերսիայի վերաբերյալ Էստոնիայի մեղադրանքները

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային ռեկորդային՝ 8 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը

Նոր հնարավորություն հայկական բիզնեսի համար․ իր գործունեությունն է սկսում Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Աշխարհի թոփ 50 բուհերի ուսանողների զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է դարձնել 32-ը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ

Վրաստանը Հայաստանին է հանձնել մի շարք ծանր հանցագործությունների համար հետախուզվողին

Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով  սողանքներն արգելափակել են երկաթուղիները

Մարտական ​​գործողություններից փախած եմենցիների թիվը գերազանցել է 340 հազարը