Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգման և շահագործման աշխատանքները շարունակվում են։ Այսօրվանից մետրոպոլիտենի գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացք, որը ժամանակավորապես շահագործումից դուրս էր բերվել՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ նշելով, որ առաջիկա 15 օրվա ընթացքում գիծ դուրս կգա ևս մեկ երեք վագոնանոց գնացք։

Նրա խոսքով՝ ներկայում մետրոպոլիտենն ունի շահագործվող 9  հատ երկու վագոնանոց, 4 հատ երեք վագոնանոց և 2 հատ մեկ վագոնանոց գնացք։

«Շարժակազմի տեխնիկական վիճակի բարելավման և վագոնների վերանորոգման աշխատանքները շարունակելու նպատակով ևս 8 վագոնի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ»,- ասաց Սեդրակյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ Երևանի մետրոպոլիտենի ընդհանուր ուղևորափոխադրումների քանակը 2016 թվականից կրկնապատկվել է։ «2016 առաջին տասը ամիսների 12-13 միլիոնի համեմատ այսօր արդեն 23 միլիոնի է հասել ուղևորափոխադրումների քանակը»,-ասաց նա։ 

Հայերեն English

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի հետ

Վրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

Ավստրալիան, Կանադան, Իտալիան և Բրիտանիան կոչ են արել Իսրայելին թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը

Դանակով, ձեռքերով և ոտքերով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ընտանեկան բռնության գործով նախաքննության ավարտից

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

Արքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներին

«Նոր գիրք»-43/26. Այրա, Պետրոսյան, Պետրոսյան

Աննա Վարդապետյանը Դուբայի ավագ դատախազի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է