1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջայի Թագավորություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Պնոմ Պենի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Խի Սովաննրաթանան: Վարչապետը Պնոմ Պենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին: