Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

2 րոպեի ընթերցում

Կառավարության որոշմամբ՝ 2027 թվականի հունվարի 2-ից 6 ամսով կարգելվի Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունից, որոշման նպատակն է նպաստել Սևանա լճի կենսառեսուրսների կայուն օգտագործմանը, սիգի պաշարների պահպանությանն ու բնական վերարտադրության ապահովմանը, նաև պաշտպանել երկրի պարենային անվտանգությունը։

Որոշման հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման արդյունքում վերջին տարիներին ձևավորվել է սիգի որոշակի կայուն կենսազանգված։ Մասնավորապես, 2025 թվականին սիգի կենսազանգվածը կազմել է 3591,8 տոննա՝ 2024 թվականի 1293 տոննայի դիմաց։ Միաժամանակ, արձանագրված դրական միտումները դեռևս բավարար չեն լճում սիգի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակն ապահովելու համար։

Գիտական որոշ գնահատականների համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կարող է հասնել մինչև 10 000 տոննայի, իսկ արդյունագործական որսի հնարավոր ծավալը՝ շուրջ 2000 տոննայի։ Հաշվի առնելով սիգի ձկնկիթի բարձր պահանջարկն ու միջազգային շուկայում դրա արժեքը՝ արտահանման սահմանափակումը միտված է կանխելու կենսառեսուրսների նկատմամբ սպառողական վերաբերմունքի և մարդածին ազդեցության հնարավոր բացասական հետևանքները։

Հայերեն

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

Նիկոլ Փաշինյանն իռլանդացի փորձագետների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին

Վարչապետը կմեկնի Կամբոջա մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին