1 րոպեի ընթերցում
Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններն այն մասին, թե իրենք դիմել են Իսրայելին՝ խնդրելով նախապատրաստվել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Հրամանատարությունում հեռուստաալիքին հայտնել են, որ դրանք «ընդամենը անհիմն ենթադրություններ են»։ Նման խնդրանքներ Իսրայելին չեն ներկայացվել, նշել են CENTCOM-ում։
Ավելի վաղ իսրայելական KAN հեռուստառադիոընկերությունը, վկայակոչելով ամերիկացի աղբյուրի, հայտնել էր, որ CENTCOM-ը Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է պատրաստվել մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական արշավի։