1 րոպեի ընթերցում
Կիպրոսի դեմ խաղի մասին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գոհ է Կիպրոսի դեմ խաղում երիտասարդ ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:
«Տղաներն իրագործեցին այն պլանը, որը կազմել էինք նախապես: Դաշտում իրագործեցինք այն, ինչ մտածել էինք: Մենք այսօր գրոհային ֆուտբոլ ցուցադրեցինք, իսկ ֆուտբոլիստները վստահ էին գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ թիմն ավելի կուժեղանա, երբ թիմին միանան ներկայում վնասվածք ունեցող ֆուտբոլիստները:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Կիպրոսին հավաքականին. Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 : Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 5 միավոր: Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: