Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal
2 րոպեի ընթերցում
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչի հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը՝ ձգտելով վերջ դնել հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը։
«Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչի հետ անմիջակա բանակցությունների հնարավորությունը՝ ձգտելով վերջ դնել պատերազմին, որը Հանրապետական կուսակցության համար բեռ է համարվում», – գրում է հրատարակությունը։
The Wall Street Journal-ը նշում է, որ վերջին օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր շրջապատին հասկացրել է, որ պատրաստ է Վենսին վստահել բանակցային գործընթացի վերագործարկումը և նրան համապատասխան լիազորություններ է տվել, թեև անձնական հանդիպման անցկացման շուրջ քննարկումները դեռ նախնական բնույթ են կրում։
Ավելի վաղ Վենսը բացահայտ հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտությունն է Հանրապետական կուսակցության՝ նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրություններում պարտության հիմնական պատճառը, որի հետևանքով այն կորցրել է վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ Փոխնախագահն ընդգծել էր, որ ընտրողները գիտակցաբար քվեարկել են հանրապետականների դեմ՝ պահանջելով դադարեցնել պատերազմը, զսպել գների աճը և առաջնահերթությունը տալ ԱՄՆ-ի ներքին շահերին։