Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների»

2 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլա վիրուսի բռնկումից վեց ամիս անց հիվանդության բազմաթիվ դեպքեր, հավանաբար, շարունակում են չհայտնաբերված մնալ, որոշ շրջանների հիվանդանոցներում վիրուսի փոխանցումը լայն տարածում ունի, իսկ համաճարակը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ առնել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է «Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières, MSF) միջազգային մարդասիրական կազմակերպությունը։

Հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցել է 11 հազարը։ Մայիսի կեսերին հայտարարված բռնկումը, որի պատճառը վիրուսի հազվագյուտ՝ «Բունդիբուգիո» տեսակն է, պատմության մեջ գրանցված երկրորդ խոշորագույնն է համարվում։ Վիրուսի այս տեսակի դեմ հաստատված բուժման միջոցներ կամ պատվաստանյութեր չկան։

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը մատնանշել է, որ օգնություն պատշաճ կերպով չի ցուցաբերվում նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Պատճառը վառելիքի բացակայության պատճառով չգործող շտապօգնության մեքենաներն են, չվերապատրաստված ու չվճարվող բուժանձնակազմերը։

«Չնայած արձագանքման աշխատանքների համար հատկացված հսկայական ֆինանսական միջոցներին՝ առաջնագծում աշխատող շատ մասնագետներ ստիպված են բռնկումը զսպելու փորձեր կատարել՝ դատարկ ձեռքերով ու գրպաններով։

Մեր թիմերը հաճախ բառեր չեն գտնում՝ նկարագրելու այն համակարգային խափանումները, որոնց ականատեսն են լինում բազմաթիվ շրջաններում։ Արձագանքման աշխատանքների մեկնարկից վեց ամիս անց ստեղծված իրավիճակը պարզապես անընդունելի է»,- հայտարարել է MSF-ի միջազգային նախագահ, բժիշկ Ջավիդ Աբդելմոնեյմը։

MSF-ը Կոնգոյի կառավարությանը և ՄԱԿ-ի կառույցներին, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, կոչ է արել ապահովել մոբիլիզացված ռեսուրսների հասանելիությունը տեղում աշխատողներին։

Հայերեն English Русский

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմիպիական խաղերում

Գյումրիում ներկայացվեց «Էլվինա Մակարյան… Չկայացած համերգ» մոնոդրաման

ԱԺ արտահերթ նիստ-12/11/2026

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը կախված է Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Զելենսկի

Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների»

Ֆրանսիայի պատվո պահակախմբի անդամը Ելիսեյան պալատում ուշագնաց է եղել Սլովակիայի նախագահի դիմավորման ժամանակ

Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում

Կիմ Չեն Ընը հանձնարարել է արագացնել երկրում նոր ռազմածովային բազայի կառուցումը

«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել