Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են Երևանում  իրենց նախընտրած հասցեով ստանալ Visa կամ Mastercard ԱկնՔարտ՝ պատվիրելու պահից 24 ժամվա ընթացքում։ ԱկնՔարտերը հնարավոր է պատվիրել ինչպես Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածով, այնպես էլ Բանկի 24/7 գործող  մասնաճյուղերից։ Հավելենք, որ Ֆասթ Բանկի քարտերն առաքվում են անվճար։

Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածում հարկավոր է ընդամենը մուտք գործել «Հաշիվներ և քարտեր» բաժին և սեղմել «Ստեղծել» կոճակը, հաջորդիվ կբացվի երեք հնարավորությամբ ընտրության պատուհան, որտեղ անհրաժեշտ է ընտրել «Նոր քարտ» դաշտը։ Այնուհետև հավելվածը կառաջարկի Ֆասթ Բանկի ԱկնՔարտերի տեսակները, անհրաժեշտ կլինի ընտրել Visa կամ Mastercard քարտերից մեկը, նախընտրելի արժույթը և սեղմել «Շարունակել» կոճակը։ Օգտատիրոջը մնում է միայն ընտրել ԱկնՔարտի ստացման եղանակը՝ առաքում կամ մասնաճյուղից ստացում, և սեղմել «Պատվիրել» կոճակը։ Պատվերն իրականացնելուց հետո ԱկնՔարտը պատրաստ կլինի 24 ժամվա ընթացքում:

Ֆասթ Բանկն առաջարկում է  ստանդարտ և պրեմիում դասի ԱկնՔարտեր, որոնք աչքի են ընկնում ոչ միայն իրենց յուրահատուկ դիզայնով, այլև մշտապես գործող հատուկ առաջարկներով։ Ստանդարտ դասի ԱկնՔարտերի շարքն ընդգրկում  է Arca Classic, Visa Classic և Visa Digital քարտատեսակները։ Ֆասթ Բանկն առաջարկում է նաև պրեմիում դասի ԱկնՔարտեր՝  Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal, Mastercard World և  Mastercard World Elite։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հայերեն

Մեդինսկին հայտարարել է Աբու Դաբիի բանակցությունների արդյունքներով ռազմագերիների խոշոր փոխանակման մասին

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը

Իրանը թույլ չի տա միջուկային նյութերի արտահանում իր տարածքից. Ռեզայի

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել սահմանամերձ 82 բնակավայրերի սոցիալական աջակցությունը մեկ տարով երկարաձգելու նախագծին

Իտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել

Փաստաբանները պնդում են, թե Արսեն Գևորգյանի համար բուժօգնության հասանելիություն չի ապահովվել, ՔԿԾ-ն հակադարձում է՝ ներկայացնելով ժամանակագրություն

Կրեմլը հայտարարել է, որ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողի ձերբակալությունը ՌԴ-ի հետ կապ չունի

Միրզոյանն ու Տավիոն Անթալիայում քննարկել են Հայաստան–Ֆինլանդիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները