ՀՀ վարչապետն ու Չեռնոգորիայի նախագահն Անթալիայում անրադարձել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին

1 րոպեի ընթերցում

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանդիպել է Չեռնոգորիայի նախագահ  Յակով Միլատովիչի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման, տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ  կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Հայերեն English Русский

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել եկամտային հարկից ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին աջակցելու նախագծին

Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը

63-72 տարեկանները մինչև 2 մլն դրամի չափով բիզնես նախաձեռնությունների համար աջակցության հնարավորություն կունենան

COP31. ՀՀ վարչապետը մասնակցել է Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությանը

ՀՀ վարչապետն ու Չեռնոգորիայի նախագահն Անթալիայում անրադարձել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին

2027 թվականի բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը նախատեսվում է ավելացնել 57 միլիարդ դրամով

Արաղչին արձագանքել է Ֆրանսիայի մեղադրանքներին՝ կապված սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների հետ

Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին

Ֆինանսների նախարարը պարզաբանել է կենսաթոշակների նախատեսված բարձրացումից հրաժարվելու պատճառը

Աբու Դաբիում վերսկսվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները