Հայաստանի ԱԺ փոխնախագահն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տ. Արմսթրոնգ Չանգսանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Հայկ Կոնջորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ պաշտոնավարում՝ ի նպաստ երկկողմ համագործակցության զարգացման։ Նա ընդգծել է, որ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների և կապերի հետագա զարգացման տեսանկյունից:

Դեսպան Տ. Արմսթրոնգ Չանգսանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է բարեկամական խմբերի գործունեության կարևոր դերը երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում:

Հայկ Կոնջորյանն իր հերթին արժևորել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը կապերի խորացման գործում՝ հավելելով, որ երկու ժողովուրդներն ունեն պատմական, ավանդական բարեկամական հարաբերություններ։

Ծովինար Վարդանյանը նշել է, որ կողմերն ունեն ակտիվ համագործակցության օրակարգ: Երկկողմ հաղորդակցության ակտիվացման և հանրային շփումների ընդլայնման նպատակով նա կարևորել է ուղիղ չվերթների գործարկումը:

Ընդգծվել է հայկական կողմի շահագրգռվածությունը տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության, պաշտպանության, ՏՏ ոլորտներում համագործակցության զարգացման հարցում:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է փոխադարձ այցերի օրակարգը:

Հայերեն English Русский

Զբոսաշրջային այց, որը դարձավ շահագործում. ինչպես են մարդիկ հայտնվում թրաֆիքինգի ծուղակում

Սպիտակ տունը շարունակում է մնալ առանց մամուլի քարտուղարի. UFC-ի ղեկավարը մերժել է Թրամփի առաջարկը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել

Հայաստանի և Կոսովոյի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Հայաստանի ԱԺ փոխնախագահն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Ֆիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին

Սև Օհանյանն ու Փամելա և Էդվարդ Ավետիսյանները կարժանանան ՔՈԱՖ-ի հատուկ մրցանակների. Նյու Յորքում կկայանա հիմնադրամի Գալա երեկոն