1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին տեղեկացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Այսօր անկախ Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել Բեսթ լայֆ հիվանդանոցից»,– գրել է նա։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին, խոսնակը հայտնել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության։