ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ իշխանություններն առաջարկել են մինչև 20 միլիոն դոլար պարգևավճար, ինչպես նաև Միացյալ Նահանգներ տեղափոխվելու հնարավորություն՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը։

Տվյալ առաջարկն ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևներ՝ հանուն արդարության» ծրագրի մի մասն է։ Պարգև է սահմանվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների համար, այդ թվում՝ դրա օբյեկտների, սարքավորումների և դրա հետ կապված անձնակազմի, օրինակ՝ գիտական ​​հանրության ներկայացուցիչների մասին։

Ծրագիրը հիմնադրվել է 1984 թվականին՝ որպես կառավարական լայնածավալ նախաձեռնության մաս, որի նպատակն է պարգևատրել այն տեղեկությունների տրամադրման համար, որոնք ուղղված են ամերիկացի քաղաքացիների կյանքի և Միացյալ Նահանգների շահերի պաշտպանությանը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նկատմամբ ստանձնած երաշխիքների վերաբերյալ պարտավորություններն Իրանի կողմից չկատարելու հետևանքով գործակալությունը կորցրել է հիմնական բաղադրիչների՝ մասնավորապես ցենտրիֆուգների արտադրության և պաշարների նկատմամբ մշտական ​​վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։

Հայերեն Русский

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում