Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, փոխադարձ առևտրի և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։
Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։