Քաղաքացիների կենսաչափական տվյալների կենտրոնը կառավարական սերվերներում է, դրանց տնօրինողը ՆԳՆ-ն է. Նելլի Դավթյան

6 րոպեի ընթերցում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն շրջայց են կատարել «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «ՀայՓաս»-ի սպասարկման կենտրոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջայցից հետո Ռեջիս Բուշյեն և Նելլի Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել են անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրման առաջին 6 օրվա աշխատանքների արդյունքները։

«ՀայՓաս» ընկերության ղեկավարը նշել է, որ նախորդ 6 օրվա ընթացքում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար նախագրանցվել են 15 հազարից ավելի քաղաքացիներ, որոնցից մոտ 5300-ն արդեն սպասարկվել են։

«Ինչպես նախկինում ներկայացրել էինք, այս պահին Հայաստանի Հանրապետությունում գործում են «ՀայՓաս»-ի 14 սպասարկման կենտրոններ, որոնցից երկուսը Երևանում են՝ «Երևան մոլ»-ում և «Մեգամոլ»-ում, մնացած 12-ը բացվել են մարզերում։ «ՀայՓաս»  ընկերության պաշտոնական կայքում քաղաքացիները կարող են տեսնել սպասարկման բոլոր կենտրոնների հասցեները։

Մեզ համար շատ կարևոր է քաղաքացիների կարծիքը։ Քաղաքացիներին բարձրակարգ ծառայություններ տրամադրելը մեզ համար առաջնահերթություն է։ Պետք է ընդգծեմ, որ Haypass.am հարթակը թարմացվում է, որպեսզի քաղաքացիները նախագրանցվելիս խնդիրների չառնչվեն»,- ասել է Ռեջիս Բուշյեն։

Նելլի Դավթյանն էլ նշել է, որ քաղաքացիները նախագրանցվելիս հիմնականում առնչվում են բնակչության պետական ռեգիստրում տվյալների որոշակի անճշտությունների։

«Բնակչության պետական ռեգիստրում անձի տվյալները պետք է լինեն գերճշգրիտ, ինչից հետո տվյալ քաղաքացին կարող է նախագրանցվել և մոտենալ «ՀայՓաս»-ի սպասարկման կենտրոն։ Բնակչության պետական ռեգիստրում անճշտություններ կան, որովհետև մինչև այժմ մենք չենք ունեցել կենսաչափական համակարգ։ Մենք բնակչության պետական ռեգիստրի պրոֆիլները հատ-հատ նայում ենք, արձանագրում ենք անճշտությունները, որոնք բոլորը ենթակա են ուղղման։ Սա երբեմն քաղաքացու համար անհարմարություն է առաջացնում։ Եթե անճշտություն է լինում, նախ՝ քաղաքացին այցելում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ, ճշգրտում տվյալները, այնուհետև նախագրանցվում և այցելում «ՀայՓաս»-ի սպասարկման կենտրոն»,- ասել է Նելլի Դավթյանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն ընդգծել է, որ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը լիարժեքորեն գտնվում է պետության տիրույթում։

«Տվյալների կենտրոնը տեղակայված է կառավարական սերվերներում։ Դրանց տնօրինողը Ներքին գործերի նախարարությունն է։ Մեր մասնավոր գործընկերն իրականացնում է միայն տեխնիկական գործառույթները»,- շեշտել է Նելլի Դավթյանը։

Հաջորդիվ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը ներկայացրել է նոր սերնդի կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի ձևանմուշները։

«Մեր հրապարակումից հետո հավաքագրել ենք նաև քաղաքացիների կարծիքները, որոնք անվտանգային բաղադրիչների հետ համադրման արդյունքում առավելագույն հնարավորության շրջանակում հասցեագրվել են։ Այսինքն, կենսաչափական նոր անձնագրի էջերում կարող եք որոշակի փոքր փոփոխություններ տեսնել, եթե համեմատեք նախապես մեր կողմից հրապարակված գեղարվեստական լուծումների հետ։ Մենք շատ ճկուն չենք եղել գեղարվեստական լուծումների առումով, քանի որ անվտանգային շատ կանոններ կան, որոնք պարտավոր ենք պահպանել։ Յուրաքանչյուր էջում ներկառուցված է զինանշանը՝ որպես ջրանիշ»,- նշել է Նելլի Դավթյանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը հավելել է, որ նոր սերնդի կենսաչափական անձնագրի անձնական տվյալների հատվածում չեն նշվելու քաղաքացու հայրանունը և ծննդավայրը։

«Կենսաչափական անձնագրի շապիկի ներսի հատվածում պատկերված է Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Ուշադիր գտնվելու դեպքում կարող եք տեսնել անկլավների ուրվագիծը։ Պետք է նկատի ունենալ, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված տարածքների նկատմամբ իրավական պատկանելիության միասնական մոտեցում է առկա։ Ադրբեջանի անձնագրերի վրա պատկերված իրենց պետության քարտեզում էլ Արծվաշենն է ուրվագծված անկլավ՝ ներկայացվելով որպես Հայաստանի Հանրապետության տարածք։ Սա ընդհանուր խաղաղության համաձայնագրի, ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում միասնական որդեգրված մոտեցում է»,- եզրափակել է Նելլի Դավթյանը։

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Շրջայց «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում

Հայերեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը

Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ