ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Վարչական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 2-ի վճռով հաստատվել է Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն 112 հազար դրամ կադաստրային արժեքով 5 հա մակերեսով հողատարածքը և 161.20 քմ մակերեսով շինությունը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության և դատավարության մյուս մասնակիցների միջև կնքված հաշտության համաձայնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Վեդի քաղաք ավտոդրոմ հասցեի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի «Արարատի ավտոդպրոց» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կգրանցվի վերոնշյալ գույքերի նկատմամբ։

 

Հայերեն

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին