Առաջիկայում կմեկնարկի Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Անիի պատմական կամրջի վերանորոգման աշխատանքները շուտով կմեկնարկեն։

Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարությունում անցկացված ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե Հայաստանն Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է իրականացրել՝ հաշվի առնելով, որ թուրքական կողմն ավարտել է մրցութային գործընթացը։

«Կա պայմանավորվածություն, որ մենք պետք է համատեղ իրականացնենք կամրջի նորոգման աշխատանքները։ Համատեղ նախագիծ է հաստատվել, և, որպեսզի ընթացակարգային բարդությունների մեջ չընկնենք, որոշվեց, որ թուրքական կողմը կհայտարարի մրցույթ, հաղթած ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Առաջիկայում այդ ընթացակարգերը մենք կանցնենք, և Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը կմեկնարկի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել էին Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։

Հայերեն Русский

Հայաստանը Չինաստանին է հանձնել պետական սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձին

Առաջիկայում կմեկնարկի Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

Ռոնալդուն ավարտում է կարիերան Պորտուգալիայի ընտրանու կազմում

Միրզոյանը չի բացառել, որ ՀՀ-ն կարող է 2027 կամ 2028 թվականին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

Կառավարությունը Երևանի մետրոյի ենթակառուցվածքների ծրագրից շուրջ 839 միլիոն դրամ ուղղել է մարզային ճանապարհներին

Մարտական գործողությունների պատճառով մոտ 310 հազար եմենցի է լքել իր տունը. ՄԱԿ

Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանի վարչապետը կոշտ արձագանք է տվել ԵՄ դեսպանի հայտարարություններին