1 րոպեի ընթերցում
Ամերիկյան Google ընկերությունը ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում փոխհատուցման վճարմամբ աշխատանքից կամավոր ազատման ծրագիրը տարածել է նաև Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում աշխատող իր աշխատակիցների վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ աշխատակիցների կրճատման պատճառը ծախսերի օպտիմալացումն է՝ արհեստական բանականության ոլորտում կատարվող խոշոր ներդրումների պայմաններում։
Նշվում է, որ 2025 թվականին նման միջոցառումները վերաբերում էին միայն առանձին թիմերի, իսկ 2026 թվականի ամռանը ծրագիրն ընդլայնվել է՝ ներառելով մի շարք երկրներ։ Ընկերության նախորդ առաջարկները կամավոր աշխատանքից ազատվելու վերաբերյալ չէին տարածվում Google Cloud-ի և DeepMind-ի առանցքային ստորաբաժանումների աշխատակիցների վրա։
Reuters-ի հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ այս անգամ ևս գործում է նույն մոտեցումը։