Էրդողանը ծրագրում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը հայտնել է լրագրողների հետ զրույցում, որի մանրամասները ներկայացրել է թուրքական NTV հեռուստաալիքը։

«Եթե արտակարգ հանգամանքներ չառաջանան, մտադիր եմ նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան»,– հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանն անդրադարձել է նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք դուրս են ավանդական դիվանագիտական շփումների շրջանակից։

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելին են, քան ավանդական դիվանագիտական շփումները։ Երկու երկրների անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի և ապագայի արդյունքն է։ Չկա որևէ խոչընդոտ, որը թուրք-ադրբեջանական եղբայրությունը չկարողանա հաղթահարել»,-ընդգծել է Էրդողանը։

Հայերեն فارسی