Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

2 րոպեի ընթերցում

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը։

«Հանձնարարում եմ նախարարների կաբինետին մեկ ամսվա ընթացքում քննարկել էներգետիկ ըմպելիքների արտադրության և ներմուծման արգելքի հարցը, իսկ վեց ամսվա ընթացքում իրավական դաշտի շրջանակում ձեռնարկել համապատասխան կարգավորող միջոցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ժապարովը գրել է սոցիալական ցանցերի իր էջերում։

Նրա խոսքով՝ անցկացված վերլուծության համաձայն, 2025 թ. երկրում էներգետիկ ըմպելիքների ներքին սպառման ծավալը կազմել է 54 մլն 199 հազար լիտր։ 2026 թ. առաջին կիսամյակում սպառման ծավալը հասել է 36 մլն 83 հազար լիտրի։

«Այս ըմպելիքներն աստիճանաբար կարող են կախվածություն առաջացնել։ Դրանց օգտագործումը վերածվում է սովորության, որից մարդն այլևս ի վիճակի չէ հրաժարվել։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը ոչ թե պարզապես պայքարել հիվանդությունների հետևանքների դեմ, այլև մտածել դրանց կանխարգելման մասին և համալիր օպերատիվ միջոցներ ձեռնարկել», -նշել է Ժապարովը։

Նա բերել է այլ երկրնռրի օրինակը, որտեղ նմանօրինակ արգելքներ կան։

«Մեզ անհրաժեշտ է բնական կենսական էներգիայով, առողջ դատողությամբ և ամուր առողջությամբ օժտված սերունդ, ոչ թե թունավորված սերունդ», - հայտարարել է Ղրղզստանի ղեկավարը։

Հայերեն

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին

Հյուսիսային Կորեան փորձարկել է ՀՕՊ նորագույն համալիրը

Միրզոյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից