1 րոպեի ընթերցում
Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Հայաստանի քննչական կոմիտեից՝ ընդգծելով, որ նրա և ևս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀԷՑ-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու և փողերի լվացման գործով։
Ըստ Քննչական կոմիտեի՝ ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 64 միլիարդ 585 միլիոն դրամ։
Գործի շրջանակում իրավապահներն այսօր միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելուժ համար։ Կարապետյանին մեկ այլ գործով էլ մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման հոդվածով։